ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ն.Վ.ԳՈԳՈԼԻ «ՌևԻԶՈՐԸ» և ՆՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Առարկա՝ Ռուսաց լեզու
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Մարիետտա Առուստամովա
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Առաքելյան Գրիգորի, Բելույան Միքայել, Զարեիքորդի Բարան, Հովհաննիսյան Հովիկ, Մակարյան Ալեքս, Մկրտչյան Արտյոմ, Օսյան Միլենա
Նախագծի նպատակն էր՝
• Սովորողների հետազոտական հմտությունների զարգացում
• Տեղեկատվության համակարգման և մշակման, հավաքված տեղեկատվությունը փոխանցելու կարողության զարգացում
• Լսելու, քննարկելու, երկխոսությանը և բանավեճին մասնակցելու կարողության զարգացում:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
1. Սովորողների մոտ թեմայի նկատմամբ հետաքրքրության զարգացում
2. Մշակույթի, գրականության, լեզվի և ժամանակակից աշխարհի միջև փոխկապվա¬ծու¬թյան գիտակցում
3. Գրագետ խոսքի զարգացում
4. Ստեղծագործական ունակությունների զարգացում
5. Թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
6. Խոսքի նկատմամբ հարգալից վերաբերմունքի մշակում։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Գրականության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության զարգացում։ Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ն.Վ.Գոգոլի կողմից «Ռևիզորում» բարձրացված թեմաները
2. Վախը որպես կատակերգության հիմք
3. Չինովնիկների՝ մշտական շահամոլության ձգտումը
4. Կատակերգության արդիականությունը։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan