ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ ԵՐԳԵՐՈՒՄ

Առարկա՝ Գրականություն
Դասարան՝ 7-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արման Մաթոսյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Առուշանյան Ավետ, Բաղդիյան Սերգեյ, Ղարիբյան Նորայր, Նիկիֆորով Ալեքսանդր – 7/2,
Կարապետյան Կարեն, Ղարիբյան Սիերա, Պառավյան Դանիել - 7/3
Նախագծի նպատակն էր՝
1. Աշակերտների հետ ուսումնասիրել Սահյանի ստեղծագործությունները, որոնք երգ են դարձել, հնչում են մշտապես, սիրված են ժողովրդի կողմից:
2. Աշակերտը կընկալի Սահյանի նուրբ արվեստն արդեն որպես մեղեդի, գեղագիտական ճաշակ կձևավորի, կհասկանա արվեստը նաև այլ տեսանկյունից:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Սահյանի պոեզիան ընկալելու և երաժշտական բարձր ճաշակ ձևավորելու կարողությունների զարգացում, խոսքի և մեղեդու համադրությունն ընկալելու հմտության զարգացում:
Ուղղորդող հարցեր.
1. Բնության ընկալումը, Սահյանի բանաստեղծությունների երաժշտական հանգավորումը։
2. Հայկական երաժշտական արվեստի մաքրության կարևորությունը սահյանական երգերի օրինակով։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Գեղարվեստական արժեքների նկատմամբ պատասխանատվության զգացում
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտու¬թյուններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու, ՏՏ հմտություններ և կարողություններ։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի, գրքույկի պատրաստում, բանավոր ներկայացում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan