ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԿԱՆԱՅՔ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍՈՒՄ

Առարկա՝ Գրականություն
Դասարան՝ 9-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արման Մաթոսյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Գյուլասարյան Էլեոնորա, Հակոբյան Մարիամ, Ղազարյան Աննա, Ղազարյան Էլեն Յունոնա, Մինասյան Լիլի, Միրզախանյան Զարուհի, Սոսյան Մարիա
Նախագծի նպատակն էր՝
1. Աշակերտի մեջ զարգացնել հետաքրքրություն էպոսների, հատկապես հայկական էպոսի հանդեպ
2. Ներկայացնել հիմնահարցը և խնդրի արդիականությունը
3. Ուսումնասիրել այլ ազգերի էպոսները, հայկական էպոսը, կանանց դերը էպոսում, նրանց ազդեցությունը դեպքերի զարգացմանը։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը..
• Գրականության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության զարգացում
• Կանայք հայ իրականությունում, նրանց դերը
Ուղղորդող հարցեր.
1. Էպոսում կանանց դերի կարևորությունը
2. Դարաշրջանը, երբ ստեղծվել է էպոսը
3. Ինչու է հայկական էպոսը համաշխարհային գրականության մեջ անզուգական համարվում
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
1. Սովորողների մոտ հետաքրքրություն է զարգացնում համաշխարհային էպոսների, էպոսի կերպարների, հատկապես կանանց դերի նկատմամբ:
2. Սովորողների մոտ զարգացնում է գրքի և տեղեկատվության այլ աղբյուրների հետ անհատական աշխատանքի կարողություններ։
3. Նպաստում է տեղեկատվության համակարգման և լրամշակման կարողությունների զարգացմանը։
4. Նպաստում է պատմության, մշակույթի և ժողովրդական բանահյուսության միջև կապի ըմբռնմանը, պատմամշակութային արժեքների ուսումնասիրությանը և պահպանմանը։
5. Զարգացնում է խոսքի նկատմամբ հարգալից վերաբերմունք։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
1. Տեսանյութի, գրքույկի պատրաստում
2. Բանավոր ներկայացում, առանձին մասերի բեմականացում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan