ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Առարկա՝ Հայոց լեզու
Դասարան՝ 7-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արման Մաթոսյան
Մասնակիցների քանակ՝ 6 աշակերտ.
Այվազյան Անրի, Անտոնյան Ռոբերտ, Մանուկյան Նարինե, Մհերյան Մերի, Սարուխանյան Ալեքսանդր, Բադալյան Գևորգ
Նախագծի նպատակն էր՝
1. Ձևավորել և զարգացնել սովորողների մոտ քննադատական մտածողություն և հետազոտական աշխատանք իրականացնելու հմտություններ:
2. Ներկայացնել խոսքի մասերը և կատարել համապատասխան եզրակացություններ:
3. Աշակերտների հետ ուսումնասիրել խոսքի մասերը, կարողանալ ոչ միայն ճանաչել խոսքի մասերը, այլև տարբերակել, հասկանալ խոսքիմասային փոխանցումները, կազմել տարբեր խոսքի մասեր բառաբարդման, բառածանցման միջոցով։ Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Գրագետ խոսքի նկատմամբ հարգանքի արտահայտում
• Լեզվական գիտելիքների զարգացում
• Խոսքի մասերի դերը հասկանալու և ճիշտ օգտագործելու հմտությունների կարևորությունը։
Ուղղորդող հարցեր.
1. Ինչպե՞ս սովորել ճիշտ խոսել։
2. Ինչպե՞ս տրամաբանորեն ճիշտ կառուցել խոսքը։
3. Ինչպե՞ս տարբերակել նման խոսքի մասերը։
4. Ի՞նչ նշանակություն ունեն խոսքի մասերը։
5. Հայերենի խոսքի մասերի դերն ու կարևորությունը:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Մայրենի լեզվի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձեռքբերում
• Լեզվական արժեքների նկատմամբ պատասխանատվության զգացում
• Հետազոտական աշխատանքի կարողությունների զարգացում
• Թիմային աշխատանքի ունակության զարգացում
Նախագծային աշխատանքի արդյունքը.
բանավոր ներկայացում, առանձին մասերի բեմականացում։
< /td>
|
|
|
հ4>
|
|