«ԴՊՐՈՑ–ԸՆՏԱՆԻՔ»
«Դպրոց–ընտանիք» համագործակցության շրջանակում Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 3/3 դասարանի աշակերտները հյուրընկալեցին Արցախի ԱԱԾ գնդապետ Նիկոլայ Ավագիմյանին։
Հայոց բանակի 34-ամյակի առթիվ գնդապետ Ավագիմյանը հանդիպում ունեցավ աշակերտների հետ՝ ներկայացնելով հետաքրքիր, ուսանելի և հայրենասիրական տեղեկություններ հայոց բանակի, հայրենիքի պաշտպանության և զինվորի պատասխանատու առաքելության մասին։
Հանդիպումը վերածվեց անկեղծ ու ջերմ զրույցի, որը նպաստեց երեխաների մեջ հայրենասիրության, պատասխանատվության զգացման և արժեհամակարգի կարևորության ամրապնդմանը։
Անչափ շնորհակալ ենք պարոն Նիկոլայ Ավագիմյանին մեր երեխաների հետ անցկացրած բովանդակալից, տպավորիչ և ոգեշնչող դասի, ինչպես նաև նման արժեքավոր հանդիպման հնարավորության համար :
< /td>
|
|
|
հ4>
|
|