Սիրելի' շրջանավարտներ
Այսօր ձեր կյանքի երջանիկ օրերից մեկն է. ձեր վերջին   զանգը:
Այս զանգը ազդարարում է ձեր պատանեկության ավարտը և երիտասարդության սկիզբը: Հազար զանգերի ձայնից տարբերվում է  այս ձայնը` ուրախ և տխուր, սիրելի և  անձկալի:
Ձեր ուսումնառության 12 տարիների ընթացքում սերտել եք մաշտոցյան դասերը` առաջինը` լինել մարդ.
Այս էր մաղթում միշտ մեր սիրելի տնօրենը` Մարգարիտա Գուրգենովնան:
Դուք դատապարտված եք մարդ լինելու ամենուր` կյանքում, բուհում, աշխատանքում:
Դուք  ձեզ հետ տանում եք մի մեծագույն բախտ` Մաշտոցի հեքիաթային դպրոցի  կախարդական փայտիկը, որով ձեզ եք ենթարկելու մեր  չքնաղ հայրենիքի  գալիքը, դառնալու եք ապագա սերմնացաններ` ոսկե հունդեր ցանելով գալիքի անդաստանում:
Շնորհակալություն մեր դպրոցը ձեզնով հարստացնելու, այնտեղ ձեր երազները իրականացնելու համար:
Շնորհակալություն ձեր ծնողներին` ձեզ այսքան սեր և ջերմություն տալու համար, դպրոցին  նվիրելու համար:
Սիրելիներս,
Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր.
Ոմանք ծնվել են ,որ ապրեն հարբած,
Իսկ դուք,որ ձեզնով միշտ  արբած լինենք:
Այսօրը  հարբել է ձեզնով, մենք հարբել ենք ձեզնով, իսկ դուք միշտ  հարբած եղեք գեղեցիկով, բարությամբ, սիրով:
Ուզում եմ ձեր սիրտը լինի Հայաստանի լեռներում, որպեսզի հնչեցնեք սիրո և բարության հզոր ու անպարտելի երգը:
Բարի երթ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՏՆԵՐԻ ՀԱՆԱՁՆՈՒՄ


ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ՍԻՐԵԼԻ' ԻՆՆԵՐՈՐԴՑԻՆԵՐ


ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ


ՓՈՔՐԻԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՔԱՂԱՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Մեր դպրոցի աշխատանքային ծրագիրը մեկ նպատակ է հետապնդում՝ իր աշակերտին տեսնել առաջադեմ, պայքարող ու կատարելագործվող։ Ահա այս շրջանակներում հանձնարարում ենք ամառային արձակուրդի ընթացքում առաջադրանքների փաթեթ՝ անպայման կատարելու պարտադրանքով և ակնկալումով։

ԱՐԽՎ

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

 
COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan